Մամուլին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձլ ԱԺ-ում տեղի ունեցած երեկվա շոուից: Մասնավոապես՝ պարզվել է, որ Քյարամյան Արգիշտիկի ու դոլիխոկեֆալ Աղազարյան Հովիկի միջև բախումը սադրել է Դավոյան Արփոյի օգնականը, որը, սակայն, հերքել է արձանագրված փաստը:
Տեսարանը, իհարկե, խայտառակություն էր, որ ի ցույց է դրել ոչ միայն ՔՊ-ի ներսում տիրող անհաշտ մթնոլորտը, այլև ոմանց բարոյական նկարագիրն ու ուսադիրների մեջ գողական գնալու մոլուցքը: Ասում են նաև, որ այս ամենը սադրվել է ոչ առանց Անդոնի մասնակցության, ինը տրամաբանական է:
Հետևանքներ կլինե՞ն, ինչպիսի՞ն կլիեն դրանք: Ակնհայտորեն հարվածի տակ է հայտնվելու Քյարամյան Արգիշտիկի աթոռը. լուրեր են շրջանառվում, որ Նիկոլը որոշել է նրա «գլուխն ուտել»: Դա կարող է տեղի չունենալ հենց վաղը, բայց Արգիշտիկին հանրայնորեն խայտառակելու արարը կարելի է բեմադրված համարել, և հիմա մնում է, որ Նիկոլը գործը գլուխ բերի այնպես, որ կարողանա իր քայլը հանրությանը վաճառել ու քաղաքական կապիտալ կուտակել:
Ի դեպ՝ ասում են նաև, որ կադրային ջարդ իրականացնելու Նիկոլի մոլուցքը պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական դրդրապատճառներով. խնդիր են դրել՝ ՌԴ-ի հանդեպ ոչ թշնամական վերաբերմունք ունեցողներին համակարգից մաքրելու: Սա նշանակում է, որ շոուները կարող են շարունակական բույթ կրել՝ Նիկոլին ԱԽՔ-ով փոխարինելու արևմտյան ծրագրերը վիժեցնելու: